Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 սեպ 2022 13:38

Որոշ թոշակառուների համար թոշակը խոստացված 3 հազարով չի ավելացել. Կառավարությունը կտա լուծում այս հարցին

Այսօր Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ թոշակների բարձրացմանը: Նա հայտնեց, որ սեպտեմբերի մեկից թոշակները երեք հազար դրամով բարձրացնելուց հետո իրեն մոտեցել էին տատիկներ ու պապիկներ և հայտնել, որ Կառավարության նիստում հայտարարվել է, որ կենսաթոշակներն առնվազն երեք հազար դրամով կավելանան, բայց ասում են, որ իրենց թոշակը ավելանում է 1900 դրամով, կամ ավելի քիչ 3 հազար դրամից:


«Մենք քննարկեցինք և պարզեցինք, որ թոշակառուների 97,5 տոկոսի համար թոշակը բարձրանում է սեպտեմբերի մեկից առնվազն 3 հազար դրամով, բայց կան  6400 թոշակառուներ, որոնց համար թոշակը գործող բանաձևով 2500 դրամով է բարձրանում, 5300 հոգու համար բարձրանում է 1900 դրամով»,-ասաց վարչապետը:


Նա նշեց, որ իրենք այդ թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացնեն, որ ինչպես խոստացել են՝ սեպտեմբերի մեկից բոլորի կենսաթոշակը բարձրանա երեք հազար դրամով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր