Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

01 սեպ 2022 14:49

Պուտինը մարտահրավեր է նետել Արևմուտքին՝ հրավիրելով չինական և հնդկական բանակներին «Վոստոկ-2022» զորավարժություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտահրավեր է նետել Արևմուտքին՝ հրավիրելով չինական և հնդկական բանակներին «Վոստոկ-2022» զորավարժություններին, գրում է Bloomberg-ը։


«Այսպիսով, նա հակազդում է Ուկրաինայի հակամարտության պատճառով Մոսկվային մեկուսացնելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների փորձերին»,- ասվում է հրապարակման մեջ։


Նույնիսկ այն պարագայում, երբ ԱՄՆ-ն սիրաշահում է Հնդկաստանին որպես պաշտպանական գործընկեր և հորդորում նրան չխաթարել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները ուկրաինական պատերազմի պատճառով, Նյու Դելիի կառավարությունը Ռուսաստանի զորավարժություններին ուղարկում է 75 հոգուց բաղկացած փոքր ռազմական ջոկատ:


Հոդվածում նշվում է, որ Հնդկաստանը ուկրաինական ճգնաժամի հարցում կողմ չի բռնել՝ չնայած Արևմուտքի ճնշումներին։ Ըստ հեղինակների՝ դա պայմանավորված է Մոսկվայի և Նյու Դելիի սերտ գործընկերությամբ։


Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակը, օդային և ռազմածովային ուժերը մասնակցում են զորավարժություններին, որոնց նպատակն է ուժեղացնել ռազմական համակարգումը:


Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից աջակցվող Global Times-ը հայտնել է, որ այս տարի զորավարժությունները կենտրոնանալու են հնարավոր սպառնալիքների վրա, հատկապես ԱՄՆ-ից Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:


Չինաստանը հրաժարվել է քննադատել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման համար և դատապարտել է Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցները:


Չինաստանի դերը զորավարժություններում «չի կարող դիտվել որպես աջակցություն» Ռուսաստանին հակամարտության հարցում, ասել է Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ռուս ռազմական փորձագետ Վասիլի Կաշինը:


«Դա պարզապես ցույց է տալիս մեզ, որ բանակ-ռազմական կապերը շարունակվում են սովորականի պես»,- ասել է նա:


«Վոստոկ-2022» ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից 7-ը Արևելյան ռազմական շրջանի յոթ պոլիգոններում. կօգտագործվի ավելի քան 50 հազար մարդ, ավելի քան հինգ հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 ինքնաթիռ, 60 ռազմանավ:


Համատեղ գործողություններ կմշակվեն ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների օպերատիվ վերահսկողության խմբերի, ռազմական կոնտինգենտի և դիտորդների կողմից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր