Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը, մեկ այլ «Opel» էլ կոտրել է լուսակիրն ու հայտնվել մայթին, 3 վիրավnր կա          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 30-ի համար    

02 սեպ 2022 13:15

Եթե ուռչում են ձեռքերը, դեմքը եւ ոտքերը

Եթե ​​մարդն առավոտյան արթնանում է եւ նրա ձեռքերն այտուցված են, դաստակները քարացած են, ապա կարելի է վահանաձեւ գեղձի պաթոլոգիա կասկածել։ Անհրաժեշտ հետազոտությունները կատարելուց հետո այդ ախտորոշումը կհաստատվի կամ մասնագետները կշարունակեն որոնել պատճառները։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ռուս հայտնի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։


«Եթե սկզբում ուռում է մարդու դեմքը, աչքերի տակ պարկեր են հայտնվում, հետո այտուցը կարծես տարածվում է ամբողջ մարմնով, ապա առաջին հերթին ստուգում ենք երիկամները։ Այտուցները կարող են տեղային լինել, օրինակ՝ ոտքերի այտուցը: Այս դեպքում պետք է նաեւ նախ նայել սիրտը եւ սրտանոթային համակարգը»,- պարզաբանել է մասնագետը։


Բժիշկ Պավլովայի խոսքով՝ այտուցներ են լինում նաեւ սննդի մեջ սպիտակուցի պակասի հետ կապված, որպես կանոն՝ ծայրահեղ դիետաների դեպքում։


Առանց սպիտակուցի անհնար է արյան հեղուկ մասը պահել անոթներում, եւ այն ներխուժում է հյուսվածքների մեջ՝ այտուց առաջացնելով։


«Ընդհանրապես այտուցները կարող են զարգանալ շատ մեծ քանակությամբ պաթոլոգիաների դեպքում:
Շատ հաճախ այտուցներ առաջանում են սրտանոթային հիվանդությունների դեպքում։


Այտուցները կարող են տարիներ տեւել, կարող են նաեւ արագ մահվան հանգեցնել, օրինակ՝ թոքային այտուցի դեպքում: Այտուցներ կարող են զարգանալ ալերգիկ ռեակցիաների, վարակիչ հիվանդությունների, այրվածքների ֆոնին։ Այտուցներ առաջանում են, երբ օրգանիզմում ջրի պակաս կա, երբ մարմինը հեղուկը կենտրոնացնում է միջբջջային տարածությունում։


Ամեն դեպքում, միզամուղներով դրանց դեմ պայքարել չի կարելի, պետք է դիմել բժշկի եւ վերացնել պատճառը։ Միզամուղ միջոցների չմտածված օգտագործումը երիկամների հյուսվածքի անդառնալի օրգանական փոփոխությունների եւ նույնիսկ սրտի կանգի է հանգեցնում»,- եզրափակել է էնդոկրինոլոգը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր