Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

05 սեպ 2022 12:16

Ադրբեջանական ավտոշարասյունները կանցնեն Հայաստանի մի շարք բնակավայրերով

Լրագրող, փաստավավերագրող, դերասան Գագիկ Հարությունյանը գրում է. «Ադրբեջանական ավտոշարասյունները կանցնեն Հայաստանի մի շարք բնակավայրերով։
Բայց ավելի սարսափելին այն է, որ որոշ մեր հայրենակիցներ չգիտակցելով արհավիրքի չափը ուրախանում են, որ օրինակ իրենց համագյուղացի մուստաֆան կանցնի այդ մեքենաներից մեկով և իրար ջերմագին կողջունեն կամ կվերադառնա և կապրեն միասին` սիրո և համերաշխության մթնոլորտում։

Տգիտությունը թույլ չի տալիս նկատել, որ վերոնշյալ մուստաֆայի միակ երազանքն ու նպատակը, որի հետևից այդքան հետևողականորեն գնում է, ապրելն է հայի փոխարեն, հայի տանը, ոչ թե հայի հետ հարևանությամբ։

Տգիտությունն ու ստրկամտությունը թույլ չի տալիս մարդուն հասկանալ, որ շուտով իրենց բնակավայրերում սկսվելու են համատարած առևանգումներ, բռնաբարություններ, սպանություններ, գողություններ, ամենագունավոր սադրանքներ, որից ինչ խոսք, գուցե որոշ մեր հայրենակիցներ նաև իրենց հզոր ղեկավարի օրինակով անգամ հաճույք ստանան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր