Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

05 սեպ 2022 14:46

Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի միջև հակասությու՞ն է առաջացել Ադրբեջանի հետ «խաղաղ» բանակցային գործընթացը շարունակելու հարցում

Ինչպես հայտնի է, բրյուսելյան վերջին  հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարեց, որ գործընթացը «ծանր է ընթանում», բայց ինքը հետևողական է լինելու այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի անկեղծ հայտարարեց, որ պայմանավորվել է Հայաստանի հետ մի քանի ամսում ստորագրել «խաղաղ» կոչվող համաձայնագիրը, որտեղ Երևանը պաշտոնապես հրաժարվելու է Արցախի ինքնորոշումը ճանաչելու գաղափարից:

Ալիևը բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո հայտարարեց, որ հայկական կողմը համաձայնվել է Ադրբեջանի հինգ սկզբունքների հետ:

Փաշինյանն Ալիևի այդ արձանգրությանը չպատասխանեց, դեռ ավելին, նա հանդիպեց իր կուսակիցների հետ և արտահոսքով հաստատեց Ալիևի խոսքերը, որ ինքը մինչև տարվա վերջ ստորագրելու է Ադրբեջանի հետ «խաղաղ» համաձայնագիրը:

Սակայն անսպասելիորեն Ալիևին արձագանքեց Հայաստանի ԱԳՆ-ն` հանդես գալով հետյալ հայտարարությամբ. «Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ.- ի մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը: Սա ևս մեկ անգամ վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում:

Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Արարատ Միրզոյանի կառույցը նման հայտարարությամբ հանդես եկավ սեպտեմբերի 3-ին, իսկ մեկ օր առաջ` սեպտեմբերի 2-ին, Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Իսկ այսօր, սեպտեմբերի 5-ին Միրզոյանը կհանդիպի Լավրովի հետ արդեն Մոսկվայում:

Միրզոյանի այս քայլերը, որոնք հավանաբար համաձայնեցված են Մոսկվայի հետ կարող են տապալել Փաշինյանի «խաղաղ» գործընթացը, քանի որ Ալիևի կողմից իր հինգ կետերից բացի ոչ մի այլ լրացում չի ընդունում:

Փաստացի, Ալիևին Երևանից պատասխանեց, ոչ թե Փաշինյանը, այլ Միրզոյանը, նախապես իր քայլը կոորդինացնելով Մոսկվայի հետ:

Իսկ դա կարող է նշանակել, որ մոտ ապագայում Փաշինյանը կկանգնի իր համար դժվար երկընտրանքի առջև:

Սա՛ է իրականությունը:
zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր