Զոդի կամրջի մոտ «BMW»-ն բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել, կան վիրավnրներ          Մարտի 2-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Թեհրանը ոչ մի բանակցություն չի վարի Վաշինգտոնի հետ․ Լարիջանի    

06 սեպ 2022 14:49

Արեւմուտքն իսկապես քաղում է իր պտուղները. Էրդողան

Արեւմուտքը, ընկնելով էներգետիկ ճգնաժամի մեջ, քաղում է Ռուսաստանի Դաշնության եւ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների պտուղները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Գազի հետ կապված դժվարություններ չունենք։ Արեւմուտքն իրականում քաղում է իր պտուղները: Դրան հանգեցրեցին Արեւմուտքի վերաբերմունքը, հարգարժան Պուտինի նկատմամբ դիրքորոշումը, պատժամիջոցները։ Պուտինն օգտագործում է իր ունեցած բոլոր զենքերը։ Ցավոք, այսպիսի իրավիճակ է ստեղծվել, եւ կարծում եմ, որ Արեւմուտքում շատ ծանր ձմեռ է լինելու։ Մեզ մոտ այդպիսի խնդիր չկա»,- ասել է Էրդողանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր