10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

06 սեպ 2022 16:34

STARMUS-ի բացմանը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել լրագրողի նկատմամբ․ panorama.am

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել ու Starmus փառատոնի անցկացման տարածքից դուրս են հանել Naked Science-ի թղթակցին։


Ըստ աղբյուրի, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թղթակիցը սովորական  դիտողություն  է արել նրանց՝ մուտքի մոտ մասնակիցների ստուգումը ոչ գրագետ կազմակերպելու համար։


«Պարզվել է, որ այդ մուտքը չգիտես ինչու հսկում էին ոչ թե միջոցառման անվտանգության աշխատակիցները, այլ պետական պահպանության ծառայության աշխատակիցները՝ կազմակերպելու Նիկոլ Փաշինյանի այցը փառատոն։ Ավելի ուշ Փաշինյանը դստեր՝ Շուշանի հետ ներկա է գտնվել  STARMUS VI փառատոնի բացմանը: Պարզվում է, որ վարչապետի անվտանգության աշխատակցին որևէ դեպքում դիտողություն անել չի կարելի։ Միանգամից մի քանի աշխատակիցներ հարձակվել են Naked Science-ի թղթակցի վրա, նրա նկատմամբ կոշտ ֆիզիկական  ուժ են կիրառել ու փորձել բռնի կերպով տանել անվտանգության սենյակ՝ թեթև հարվածներ հասցնելով։


Փառատոնի այցելուների շրջանում բարձրացած աղմուկի պատճառով, սակայն, նրանց չի հաջողվել։ Բայց այնուհանդերձ հասցրել են անցած դարի 90-ականների լավագույն ավանդույթներով մեր գործընկերոջը բացատրել, թե ինչպես պետք է և ինչպես չպետք է իրեն պահի հանրային միջոցառումներին։ Հետո նրան պարզապես դուրս են հանել STARMUS-ի անցկացման վայրից»,-գրել է աղբյուրը։


Տուժած լրագրողը պատմել է, որ անվտանգության աշխատակիցների հետ խոսել է հայերեն։


«Նրանք երևի մտածել են, որ ես տեղական ԶԼՄ աշխատակից եմ։ Դիտողություն անելով՝ ես անկեղծորեն ցանկանում էի օգնել կազմակերպիչներին, որպեսզի փառատոնը Հայաստանում էլ ավելի լավը լինի»,-պատմել է լրագրողը։


ԶԼՄ-ն դիմել է փառատոնի կազմակերպչներին տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր