ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել ընտրական իրավունքի ոտնահարման մասին          Տեսանյութ.Կատարել եմ ընտրություն հանուն մեծ փոփոխության, վերակառուցվող Հայաստանի. Նարեկ Կարապետյան       Բաց քվեարկության փորձ, «Հայաքվեն» խախտումներ է արձանագրել    

07 սեպ 2022 12:49

Թուրքիայի հետ երկխոսությունն արդեն մեկնարկել է, hույս ունենք, Ռուսաստանի օգնությամբ կարգավորել հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ», - այսօր Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Թուրքիայի հետ երկխոսությունն արդեն մեկնարկել է։ Մենք հույս ունենք Ռուսաստանի օգնությամբ կարգավորել հարաբերությունները», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ասել է Փաշինյանն՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։


«Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն է ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առթիվ։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, ոչ միայն որպես մեր ռազմավարական դաշնակից, այլև Ադրբեջանի շատ մոտ գործընկեր, կօժանդակի այդ հարցում։ Ադրբեջանի համար դա ևս հնարավորություններ է ստեղծում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր