Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

07 սեպ 2022 14:05

Սկանդալ ՊԵԿ-ում․ պաշտոնյաներն աշխատասենյակում «ռազբորկա» են արել․ կան վիրավորներ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են ստացվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից։


Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի տեղակալ Սարմեն Հարությունյանի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Ժորա Վարդանյանի միջև աշխատանքային բնույթի հարցերի շուրջ Բագրատաշենի մաքսային կետ-բաժանմունքի պետի (հերթափոխի) աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ժ․ Վարդանյանը հարվածել է Ս․ Հարությունյանին։


Կայքի տեղեկություններով՝ այնուհետև Ս․ Հարությունյանը նշված միջադեպի մասին հայտնել է Յուրիկ Հարությունյանին, և հետագա պարզաբանումներ նպատակով զանգահարել և Պտղավան-Բագրատաշեն ավտոճանապարհին գտնվող ավտոգազալցակայան է կանչվել Ժ․ Վարդանյանը։


Նույն օրը Ժամը 03։00-ի սահմաններում նշված գազալցակայան են ժամանել Ժ․ Վարդանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Օրբելի Թարմինյանը, Արամ Հայրապետյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ շնագիտական կետ-բաժնի տեսուչ Սմբատ Հովսեփյանը։ Խոսակցութանը ներկա են գտնվել Տիգրան Հարությունյանը, Կարեն Մելիքյանը, Էդիկ Էվինյանը և Սիրեկան Ավետյանը։ Խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի, որի հետրանքով Ա․ Հայրապետյանը, Օ․ Թարմինյանը,Կ․ Մելիքյանը և Է․ Էվինյանը ստացել են մարմնական վնասվածքներ։


Որոշ ժամանակ անց Է․ Էվինյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր