Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

08 սեպ 2022 10:17

Կոտենոկը հրապարակել է տեսանյութ, ով, չնայած հակառակորդի բացարձակ գերազանցությանը,փորձում է կանգնեցնել ադրբեջանական շարասյունը

Ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը իր Telegram-ալիքում հրապարակել է տեսանյութ, որում հայ զինվորը փորձում է միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։


«Ղարաբաղում արված տեսանյութում ինքնաձիգով եւ նռնակով հայ զինվոր է (կամավոր կամ պահեստային), որը, չնայած հակառակորդի թվային բացարձակ գերազանցությանը, փորձում է կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։


Նա կարող էր ապրել՝ հավատալ ադրբեջանցի սպայի խոսքին, գոռալ «Ղարաբաղը Ադրբեջան է» եւ կոտրված ու նվաստացած վերադառնալ տուն։ Փոխարենը նա մահացավ որպես տղամարդ եւ մարտիկ: Եվ քանի դեռ հայերի մեջ կան այսպիսի տղամարդիկ, այս ժողովրդին կոտրել չի հաջողվի։


«Դուք վախկոտ եք»,- ասում է նա եւ բարձրացնում ինքնաձիգը, բայց չի կրակում։ «Ես նույնիսկ չեմ կրակել»՝ սրանք նրա վերջին խոսքերն են եղել։ Հիմա Հայաստանում փորձում են պարզել թշնամուն չհանձնված միայնակ հերոսի անունը»,- գրել է Կոտենոկը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր