Բաց քվեարկության փորձ, «Հայաքվեն» խախտումներ է արձանագրել          Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը       Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ    

09 սեպ 2022 14:00

Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, բայց միայն տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման դեպքում

Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։

Ադրբեջանի փոխվարչապետի խոսքով՝ Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։

«Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև պատրաստ է բանակցությունների ՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար։ Բաքուն և Երևանը կարող են կարգավորել հարաբերությունները միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման դեպքում», - ասել է Մուստաֆաևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր