Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

16 սեպ 2022 14:33

Ադրբեջանը մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կմ լայնության ճակատով, մինչեւ 7.5 կմ խորությամբ.«Արմենիա» հյուրանոցի մոտակայքից դիտարկվում է հակառակորդի գտնվելու տեղը

Ջերմուկը այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակումների արդյունքում  ունեցել է որոշակի հաջողություններ եւ մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնության ճակատով, մինչեւ 7.5 կիլոմետր խորությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում 30 երկրների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Զինծավ ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Այդ մխրճումները կատարվել են խմբերով, ջոկատներով, որոնցից որոշները գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաեւ նաեւ շրջափակումների մեջ։  Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռավորության վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը՝ Ջերմուկից հակառակորդը եղել է 11-12 կիլոմետր  հեռավորության վրա։
Նա ասաց, թե դեսպաններին ցույց կտան՝ որքան է հակառակորդը քաղաքին մոտ։

«Անմիջապես «Արմենիա» հյուրանոցի մոտակայքից դիտարկվում է հակառակորդի գտնվելու տեղը», - ասաց ԳՇ պետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր