Ալիևի ելույթները, որտեղ տարածքային հավակնություններ են ներկայացվում ՀՀ-ի նկատմամբ. ուրեմն ձեռք բերված հրադադարը ժամանակավոր է
![](https://hayacq.com/uploads/posts/2023-11/1700728414_tatev-hayrapetyan.jpg)
Առանց որևէ մեկնաբանության չոր փաստեր են, հատվածներ Ալիևի ելույթներից, որոնք գալիս են ապացուցելու, որ այս հարձակման գաղափարական հենքը նախապատրաստվել է վերջին տաս տարվա ընթացքում, այսինքն՝ ձեռք բերված հրադադարը ժամանակավոր է:
Տարածելը հատկապես արտաքին լսարանի շրջանում կարևոր է, հուսամ՝ նաև մեր դիվանագետները կօգտվեն այս նյութից, որպեսզի ցույց տան արտաքին աշխարհին Ադրբեջանի ղեկավարության զավթողական քաղաքականության էությունը և բխող վտանգները: Իմ հնարավորության սահմաններում փորձել ես սա ներկայացնել ՀՀ–ում գործող որոշ դեսպանների:
Կփորձեմ հետագայում որոշ հատվածներ թարգմանել նաև հայերեն, որպեսզի մեր հանրությունը գիտակցի, թե ինչ վտանգի հետ գործ ունենք, որ կարողանանք արագորեն գտնել դրա չեզոքացման ուղին, այլ չդանթենք կեղծ «խաղաղասիրության» ու ժամանակավոր հրադադարների հույսով»: