Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

19 սեպ 2022 10:17

Ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայողին, որին նախօրեին օգնություն էին ցույց տվել

Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայող Դավիթ Գիշյանին, որին նախօրեին օգնություն են ցույց տվել տեսանյութը և հանձնել նրա դին։
***
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ Դավիթ Գիշյանը վիրավորում է ստացել ուսի շրջանում եւ հայտնվել գերության մեջ։  Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ։


Հասմիկ Սամվելյանն ասաց, որ իրենք Եվրոպական դատարան արդեն նամակ են ուղարկել. «Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, դիմել ենք նաեւ 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվի հրատապ միջոց»։




Մամուլի խոսնակը նշեց, որ պատրաստվում են դիմել նաեւ Հաագայի դատարան։


Նշենք, որ Դավիթ Գիշյանը Ադրբեջանի կողմից վերադարձված 32 մարմիններից մեկն է եղել։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, այդ թվում՝ Գիշյանի: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր