Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 սեպ 2022 12:50

Հայ կնոջ մարմնի մասնատման հույզը ընդամենը 2 օրում փոխվեց ընդդեմ Ռուսաստանի. Ի՞նչ է լինելու հայերի հետ

Հարց․ Ո՞վ էր 7 օր առաջ հարձակվել Հայաստանի վրա
Պատասխան․ Ադրբեջանը

Հարց․ Ո՞վ է առաջ եկել տասնյակ կլիոմետրեր, մտել Հայաստանի սահման ու կայանել մինչև հաջորդ հարձակում

Պատասխան․ Ադրբեջանը

Հարց․ Ո՞վ էր մասնատել հայ կնոջը, վիդեոները տարածել ինտերնետում

Պատասխան․ Ադրբեջանը

Հարց․ Ո՞վ է կրկին և շուտով հարձակվելուՀայաստանի վրա, խլելու հայկական բնակավայրերը, մորթելու կանանց և տղամարդկանց 

Պատասխան․ Ադրբեջանը

Հարց․ Ո՞վ այս օրը գցել Հայաստանին

Պատասխան․ Արցախը հանձնող, Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչ, դավաճանները

Հարց․ Ո՞ւմ է ատում հայ հանրությունը սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի հերթական հարձակումից 5 օր անց

Պատասխան․ Ռուսաստանին

Հարց․ Ինչո՞ւ Ռուսաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին

Պատասխան․ Որովհետև Նենսի Փելոսիի արցունքը իրականությունը փոխելու միլիադրավոր դոլարներների խողովակ ա, 

Այդ արցունքով են հիմա շինծու լրագրողները, շինծու քաղաքագետները, շինծու ծրագրավողները, համոզում, որ ռուսական հաղորդումներում դուրս տված հիմարություններն ավելի ատելի են, քան հայ մնոջ մարմնի մասնատումը։ 

Եվ այնքան հուժկու է այդ արցունքը, որ հայ կնոջ մարմնի մասնատման հույզը ընդամենը 2 օրում փոխվեց ընդդեմ Ռուսաստանի: Եվ, եթե այդ արցունքը բնական լիներ, ամերիկյան ատելության քարոզչական փողերը կուղղվեր ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի:

Հարց․ Ինչ է լինելու հայեր հետ

Պատասխան 1․ Կոտորվելու ենք

Պատասխան 2․ Արցունքի դեմ ուժ ենք գտնելու, ձերբազատվենք իրականություն փոխողներից, դիմադրենք ու չկոտորվենք։

Հովհաննես Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր