Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

20 սեպ 2022 15:10

Պուտինը դիմել է Երևանին ու Բաքվին

Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության համար, Մոսկվան կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավատարմագրերի հանձնման արարողությանը դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ընդգծեմ, որ մեզ համար տիկ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում: Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», - ասել է ՌԴ նախագահը։

ՀԱՊԿ-ի գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը նվազեցնելու ուղղությամբ, ասել է Պուտինը։

«Ցանկանում եմ նշել, որ կազմակերպության (ՀԱՊԿ) գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Բախման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է Հավաքական անվտանգության խորհրդի համար առաջարկներ պատրաստել՝ հիմնվելով գործերի վիճակի ուսումնասիրության արդյունքների վրա»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր