Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

23 սեպ 2022 14:52

Կիլոմետրերի հասնող կուտակումներ.Ռուսները սահմանը հատում են անգամ հեծանիվներով, հեռանալու պատճառ նշում են հայտարարված մոբիլիզացիան

Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում մեքենաների հերթը ձգվում է ավելի քան վեց կիլոմետր․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
  Սահմանը ոտքով հատելու արգելքի պատճառով շատերն այն անցնում են անգամ հեծանիվներով։ «Մարդիկ ասում են, որ գիշերվա երկուսից կանգնել են ու միայն հիմա են կարողացել անցնել, ես առավոտյան իննից կանգնած էի ու ավելի արագ անցա»,- պատմում է Վորոնեժի բնակիչներից մեկը, որը հինգշաբթի ուշ երեկոյան հեծանիվով է անցել սահմանի անցակետը։  «Առայժմ բնակարան կվարձակալեմ, հետո կտեսնենք, իմ բախտը մի փոքր բերել է, որովհետև կարող եմ քիչ թե շատ հեռավար աշխատել»,- ասում է նա։
Սահմանը հատած ռուսները հիմնականում նախընտրում են չհրապարակել անունները, բայց  որպես Ռուսաստանից հեռանալու պատճառ նշում են հայտարարված մասնակի մոբիլիզացիան։ Վրաստան ժամանած երիտասարդ զույգի խոսքով՝ իրենք շատ արագ են որոշել հեռանալ Ռուսաստանից։ «Վերջերս այստեղ էինք՝ Վրաստանում՝ արձակուրդի, իսկ հիմա նորից վերադարձել ենք, ուստի՝ կշարունակենք ուսումնասիրել Վրաստանը։ Նախորդ անգամ սահմանը հատել ենք մոտ 1 ժամում, իսկ հիմա՝ մոտ 12 ժամում»,-  լրագրողի հետ զրույցում ասել է մի տղա, որը վախենում է ոչ միայն իր ազգանունը, այլև անունը հրապարակել։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, ռուս սահմանապահները քիչ հարցեր են տվել և բոլորին հեշտությամբ բաց են թողել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր