Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

24 սեպ 2022 19:15

Քամի, անձրև, ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-8 մ/վ, սեպտեմբերի 24-ին, 25-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում սեպտեմբերի 24-ի և 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր