Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 սեպ 2022 16:11

Պեսկովը ՌԴ մի շարք մարզերում ռազմական դրություն մտցնելու ,ՌԴ սահմանները փակելու մասին

ՌԴ մի շարք մարզերում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը հայտարարել է նաև, որ մասնակի զորահավաքի հետ կապված այլ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների փակման վերաբերյալ որևէ որոշում նույնպես ներկա պահին չկա։ Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություններ էին հայտնվել սահմանների հնարավոր փակման մասին։
«Ինձ այդ մասին որևէ բան հայտնի չէ», – նշել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ մասնակի զորահավաքի անցկացման ժամանակ խախտումներ են արձանագրվել։
«Իսկապես կան դեպքեր, երբ հրամանը խախտումներով է իրականացվում։ Որոշ մարզերում ղեկավարներն ակտիվորեն աշխատում են իրավիճակը շտկելու համար։ Ակտիվ և բավական անհրաժեշտ աշխատանք են տանում մեր լրագրողները և ՀԿ–ների ներկայացուցիչները։ Եվ դա շատ կարևոր է»,–ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահը տեղյակ է սխալ զորակոչերի դեպքերի մասին, և ինչ միջոցներ են պատրաստվում ձեռնարկել այդ առնչությամբ։


Նա նշել է, որ ողջ տեղեկատվությունը փոխանցվում է և՛ մարզերի ղեկավարությանը, և՛ ՊՆ–ին։
ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%–ից մի փոքր ավելին է։
Մասնակի զորահավաքի պատճառով Ռուսաստանի սահմանների փակման մասին ոչ մի որոշում չկա:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե հնարավոր է` մասնակի զորահավաքի կապակցությամբ երիրի սահմանները փակվեն։
«Այս պահին այդ մասին ոչ մի որոշում չկա»,- հայտարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով այդ լուրը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր