Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին          Չինական հորոսկոպ, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին հունվարի 19-23-ն ընկած շաբաթվա ընթացքում       Սարսափելի նվաստացուցիչ է այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը Սյունիքում, որպես քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը    

01 հոկ 2022 11:10

Պարտավոր եմ ժողովրդին ասել ճշմարտությունը՝ ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել ԼՂ անկախությունը , ինչպես և պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղը՝ ՀՀ-ի մաս

Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը՝ Հայաստանի մաս:

Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Պատասխանելով լրագրողի հարցին՝ թե խնդրի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը իրենց առանձին փաթեթները, յուրաքանչյուրը սեփական փաթեթը ունի՞, Փաշինյանն ասել է․


 «Չեմ կարծում թե յուրաքանչյուրն իր փաթեթը ունի։ Յուրաքանչյուրը, իհարկե, որոշակի պատկերացում ունի։ Պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով։ Պիտի արձանագրեմ հետևյալը, որը նույնիսկ պատերազմից առաջ պետք է անեի այդ արձանագրումը։


Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը՝ Հայաստանի մաս։ Նրանք, գուցե մի քիչ դիվանագիտորեն, ասել են այդ մասին։ Պետք է այդ փաստի հետ առերեսվենք»,-նշել է վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր