Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

03 հոկ 2022 12:30

300 մլն դոլար մետաղի ջարդոնի համա՞ր․Հնդկաստանից Պինակա համակարգերը ևս 80-ականների նախագիծ են, աշխարհի ոչ մի երկիր չի գնել դա, բացի ՀՀ-ից

Politik.am-ը գրում է․ Ուրբաթ օրը իքնահարցազրույցով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինքնահարցազրույցի ընթացքում Փաշինյանը խոսեց զենքի ներկրման խնդիրների մասին։ Այս անգամ ևս 60-ականների և 80-ականների զենքերն անվանեց մետաղի ջարդոն․ «Հիմա մարդիկ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք էս արինք, էն արինք, էս էր տեղի ունենում, էն էր տեղի ունենում: Ես կուզեի , որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման հետ: Որովհետեւ 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման հետ չպետք է շփոթել»,-հայտարարեց Փաշինյանը:


Եթե ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունը հիմք ընդունի Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, ապա առնվազն մի քանի դրվագով պետք է քրեական գործ հարուցվի ու Փաշինյանն էլ պետք է ներգրավվի որպես մեղադրյալ, քանի որ այսպես ասած մետաղի ջարդոն Հայաստան բերելու համար ՀՀ պետական բյուջեից հարյուրավոր միլիոն դոլարներ են դուրս գրվել։ 2019 թվականին Փաշինյանի ղեկավարած կառավարությունը Հորդանանից գնել էր «Օսա-ԱԿ» ՀՕՊ համակարգեր։ Այս համակարգերը Հորդանանի բանակը դուրս էր գրել։ Գործարքը, ըստ բաց աղբյուրներում հրապարակված տվյալների Հայաստանի վրա արժեցել էր 27 մլն դոլար։ Դեռևս 2019 թվականին բազմաթիվ փորձագետներ այս համակարգերը անվանել էին մետաղի ջարդոն և պնդում էին, որ այն չի կարող պաշտպանել Հայաստանի կամ Արցախի օդը։ Այս գնման ֆոնին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Արցախի օդն ամբողջապես փակ է։ Փաշինյանի կառավարության կողմից գնված «Օսա-ԱԿ»-ները շարքից դուրս եկան հենց պատերազմի առաջին օրերին և բազմաթիվ զոհերի պատճառ դարձան, քանի որ Արցախի օդն ամբողջապես բաց էր մնացել։


Ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանի այս հայտարարությունից մեկ օր առաջ իշխանական ամբողջ մեդիան շեփորահարում էր Հնդկաստանից Պինակա համազարկային կրակի միջոցների գնման մասին։ Այս համակարգերը ևս 80-ականների նախագիծ են և Փաշինյանի տրամաբանությամբ սրանք ևս կարող են մետաղի ջարդոն լինել։ Պետք է նաև նկատել, որ Պինակա համակարգեր աշխարհի ոչ մի երկիր չի գնել Հնդկաստանից, առաջինը և միակը Հայաստանն է։ Հնդկաստանն իհարկե հետամնաց երկիր չէ, բայց զինագործության առումով վստահաբար զիջում է շատ երկրների, անգամ մեր հարևան Իրանի Իսլամական հանրապետությանը։ Հնդկական արտադրության զենքերի գնման համար, ըստ մամուլի հրապարակումների Հայաստանը ծախսել է ավելի քան 270 մլն դոլար։ Ինչի հիման վրա է Փաշինյանը վստահ, որ 1981 թվականի նախագծված և ոչ մի երկրի հետաքրքրությանը չարժանացած համակարգերը ևս մետաղի ջարդոն չեն։ Այս համակարգերը իրենց դասի մյուս համակարգերից մի քանի անգամ էժան են և եթե էֆեկտիվ լինեին, ապա վստահաբար տարբեր երկրներ գնած կլինեին դրանք։


Հիմա եթե անգամ քննարկման առարկա չդարձնենք գնված զենքերի էֆեկտիվությունը և հիմք վերցնենք միայն Փաշինյանի գնահատականը, ապա կստացվի, որ հենց իր կառավարությունը մետաղի ջարդոնի համար վճարել է ավելի քան 300 մլն դոլար։ Եթե պետությունն իրականում գործող ԱԱԾ, դատախազություն և իրավապահ այլ համակարգեր ունենար, ապա Փաշինյանն ու իր կառավարությունը պատասխանատվության կկանչվեին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր