ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

05 հոկ 2022 11:52

ԱՄՆ-ի տրամադրած HIMARS -ը թույլ կտա Ուկրաինային գրոհել թիրախների մեծ մասը, այդ թվում՝ Ղրիմում.Պենտագոն

ԱՄՆ-ի տրամադրած HIMARS  համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և դրանց զինամթերքը թույլ են տալիս ուկրաինացի զինվորականներին խոցել այդ թվում Ղրիմում գտնվող թիրախները:


Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Լորա Կուպերն իր ճեպազրույցում՝ հիշեցնելով, որ Ղրիմը Ուկրաինայի տարածքն է։


«Ըստ մեր գնահատականների՝ HIMARS-ի վրա առկա GMLRS համակարգերով, որոնք մենք լրացուցիչ կտրամադրենք ռազմական օգնության նոր փաթեթում, նրանք կարող են խոցել մարտադաշտում, այդ թվում՝ Ղրիմում գտնվող թիրախների մեծամասնությունը», - ասել է նա:


Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Վաշինգտոնի կողմից Կիևին 625 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։  Նոր փաթեթը ներառում է լրացուցիչ սպառազինություն և տեխնիկա, այդ թվում՝ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային համակարգեր և զինամթերք, զրահատեխնիկա։


Նշվում է, որ այս օգնության տրամադրմամբ Բայդենի վարչակազմի օրոք Ուկրաինային տրամադրված ռազմական աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 17.5 մլրդ դոլարի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր