Զելենսկու հայտարարությունը համաշխարհային պատերազմ սկսելու կոչ է․հակամարտության դեպքում հետեւանքները կլինեն հրեշավոր ու անկանխատեսելի

Նրա խոսքով, հակամարտության դեպքում հետեւանքները կլինեն հրեշավոր ու անկանխատեսելի։ Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ աշխարհի բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության անդամները, պետք է ուշադրություն դարձնեն Ուկրաինայի նախագահի հայտարարություններին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնը իրականում ղեկավարում են Կիեւի գործունեությունը, նրանք պատասխանատվություն են կրում Զելենսկու խոսքերի եւ գործողությունների համար, ընդգծել է Պեսկովը։
«Սա նախագահ Զելենսկու այն հայտարարությունն է, որին պետք է ուշադրություն դարձնեն աշխարհի բոլոր երկրները: Զելենսկու այս հայտարարությանը հատկապես ուշադրություն պետք է դարձնեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ ԵՄ երկրները: Առաջին հերթին, առաջին երկուսը»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Զելենսկին, տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուիի ինստիտուտում, ասել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է «կանխարգելիչ» հարվածներ հասցնի Ռուսաստանին, այլ ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»։