Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

10 հոկ 2022 11:40

Եթե Պուտինը միջուկային զենք կիրառի...Մենք էլ շատ բան կարող ենք անել...

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք օգտագործի, ապա դրանով կստորագրի իր ինքնասպանության գրությունը։


Նրա խոսքով՝ միջուկային զենքի կիրառման դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը կդառնա «լեգիտիմ ռազմական թիրախ»։


«Նա ռուսական բանակի որոշումների կայացման և վերահսկողության կենտրոնն է։ Մենք դա անվանում ենք ազգային հրամանատարական իշխանություն: Նա օրինական ռազմական թիրախ է: Կարծում եմ, թեև կան շատ այլ բաներ, որոնք մենք նույնպես կարող ենք անել, նա պետք է իմանա, որ նա մեր թիրախների ցանկում է», – ասել է Բոլթոնը CBS-ին:


Սպիտակ տան նախկին խորհրդականը չի հավատում, որ միջուկային զենքի օգտագործումն անխուսափելի է։ Բայց նա հորդորել է լուրջ վերաբերվել նման զենքի հնարավոր կիրառմանը։ Բոլթոնը չի գտնում, որ աշխարհը միջուկային հարվածներով փոխանակման շեմին է, ինչպես վերջերս հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր