Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի       Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը    

12 հոկ 2022 16:10

Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմն էլ խնդրել է ժամանակ տրամադրել

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։


Նրա խոսքով՝ դրանք լրացնում են ավելի վաղ ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի եւ հարաբերությունների կարգավորման հիմք դառնան։ 


«Ադրբեջանական կողմը հայկական կողմին ներկայացրել է ընդլայնված տարրերը։ Հայկական կողմը խնդրել է ժամանակ տրամադրել՝ այդ տարրերին ծանոթանալու համար»,-ասել է Բայրամովը։


Նա հավելել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացի արձանագրմամբ, խաղաղության պայմանագրի կնքմամբ եւ սահմանների սահմանազատմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր