Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան          1 տարեկան երեխայի uպանության փորձ կատարած խորթ մայրը 2 ամսով կալանավորվել է       Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել․ Վարդան Ոսկանյան    

11 հոկ 2022 14:10

Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել, այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն.

«Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն էին: Այն ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների սահմանազատում և այլն: Մնում է դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր