Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

14 հոկ 2022 17:50

Եթե ՀՀ-ն ի վիճակի չէ մեզ վճարել 100 մլրդ դոլարի փոխհատուցումը, այն կարող է վճարվել տարածքներով կամ...Նպատակը ամբողջ Սյունիքի մարզի զավթումն է

Ադրբեջանում իշխող  «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Էլման Մամեդովը հայտարարել է, որ եթե Հայաստանը «չունի միջոցներ փոխհատուցումը վճարելու համար, այն կարող է վճարվել տարածքներով կամ այլ եղանակներով»։
Հայտարարելով, թե իբրև մարդկության պատմության ընթացքում եղել են նման դեպքեր՝ Մամեդովը հայտարարել է․«Այսօր Հայաստանը, որն առանց այն էլ աղքատ է, ի վիճակի չէ մեզ վճարել 100 մլրդ․ դոլարի չափով փոխհատուցում։ Եթե ադրբեջանական կողմը և նրա ղեկավարությունը համաձայնության գան այդ հարցի շուրջ, նրանք կարող են նման պահանջ ներկայացնել»։

Իր խոսքի վերջում պատգամավորն, ըստ էության, ձևակերպել է Ադրբեջանի երկարաժամկետ պետական ծրագիրը և նկրտումները․ «Այսօրվա «Հայաստան» անունը կրող պետության ամբողջ տարածքը հանդիսանում է մեր պատմական հողը։ Մեզ այսօր հետաքրքրողը Զանգեզուրի միջանցքն է, որին մենք հավակնում ենք։ Օրինակ՝ մենք կարող ենք հավակնել ամբողջ Արևմտյան Զանգեզուրի շրջանին, ինչպես նաև այլ շրջանների։ Սակայն, կարծում եմ՝ նպատակահարմար է սկսել Արևմտյան Զանգեզուրից»։

Նշենք, որ «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպման ներքո նկատի է առնվում ՀՀ Սյունիքի մարզը։

Քանի դեռ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից չկա համարժեք պատասխան նմանատիպ սպառնալից հայտարարություններին, տարածքային հավակնություններին և սահմանին պարբերաբար սանձազերծվող լայնամասշտաբ պատերազմներին և տեղային բախումներին, ապա Ադրբեջանի ախորժակը միայն կրկնապատկվելու է։ Այսօր արդեն Ադրբեջանում անթաքույց տարբեր մակարդակներում հայտարարում են ամբողջ Հայաստանը զավթելու մտայնության մասին, հռչակում են ապօրինի հանրապետություն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Եվ ո՛չ միջազգային հանրություն կոչեցյալը, ո՛չ միջազգային իրավունքի նորմերը ժամանակակից աշխարհում ոչինչ են՝ եթե ուժի կիրառմանը չես հակազդում ուժով և չես դրսևորում քաղաքական կամք ու համառություն։

Այսօր մենք ունենք հակառակ պատկերը․ երբ թշնամին ուժ է կիրառում և զավթում ՀՀ ինքնիշխան տարածքը, դե-ֆակտո իշխանությունները դիմում են միջազգային հանրությանը՝ դատապարտելու կոչերով, մինչ թշնամին անթաքույց զինվում է ու հզորացնում բանակը, դե-ֆակտո վարչակազմը դավադրաբար կազմաքանդում է բանակը՝ զրկելով երկիրը պաշտպանունակությունից: Մինչ թշնամին ամրապնդում է դաշնակցային կապերը և ձեռք բերում նոր դաշնակիցներ, այդ թվում՝ և՛ Եվրոպայում, և՛ Կենտրոնական Ասիայում, մենք  թունավորում ենք հարաբերությունները սակավաթիվ դաշնակիցների հետ՝ չխոսելով Մերձավոր Արևելքում և Բալկաններում հնարավոր դաշնակիցների հետ արդյունավետ աշխատանքի բացակայության մասին։

Ուստի, երբ այսօր մեր պետության գոյությունը դրվում է իրական պարտադրանք կիրառելու նպատակ չունեցող և սեփական շահերին հետամուտ միջազգային կազմակերպությունների առջև, պետք է ոչ միայն ակնկալել, որ նմանատիպ ոտնձգություններ պարունակող հայտարարությունները օրեցօր ավելի համատարած են դառնալու, այլև որ դրանք կյանքի են կոչվելու և ամրագրվելու են ուժի միջոցով։
hayaliq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր