Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

14 հոկ 2022 14:40

Պուտինի այսօրվա խոսքից պարզ երևաց, որ Մակրոնի մեջքի հետևում՝ Փաշինյանին «նկատել է»

Ինչպես հայտնի է, երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տաքացմանը նպաստում է Ռուսաստանը: Այս նույն միտքը միշտ կրկնել են գրեթե բոլոր արևմտյան տերությունների ղեկավարները: Այս նույն միտքն էր  ժամանակին արտահայտում ՄԱԿ-ի ամբիոնից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:


Երեկ Մակրոնը նշեց նաև, որ Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանին, Թուրքիայի աջակցությամբ, որպեսզի վերջինս հարցակումներ կազմակերպի Հայաստանի վրա:


Պարզ է թե ինչու է այսօր դրա մասին խոսում Մակրոնը: Պարզ է նաև, թե ով է «հուշել»իրեն, որ Ադրբեջանին Մոսկվան է հրահրում Հայաստանի դեմ:


Այն, որ Մոսկվան ունի իր ավանդական շահերը այս տարածաշրջանում, անքննելի է: Այն, որ Մոսկվայի ձեռքում է գտնվում այս հակամարտության բանալիի զգալի մասը, նույնպես հասկանալի է:


Սակայն մեղադրել Մոսկվային, թե նա է դրդում Ադրբեջանին Հայաստանի դեմ ագրեսիայի համար, նշանակում է չիմանալ պատմությունը:


Արևմտյան այս հասկանալի նարատիվը Մակրոնին փոխանցել է Նիկոլ Փաշինյանը, ով ցանկանում է պախկվել Մակրոնի մեջքի հետևում, համարելով, որ նրան Մոսկվայում այնտեղ չեն նկատի:


Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա խոսքից պարզ երևաց, որ Մակրոնի մեջքի հետևում՝ Փաշինյանին «նկատել է»:


Պուտինը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «...այդ հայտարարությունների մեջ բացակայում են բուն հակամարտության ընթացքի ըմբռնումը և, ըստ ամենայնի, ֆրանսիական տեղեկատվությունը կողմերի դիրքորոշման մասին,  հնչել են ոչ կոռեկտ, ես նույնիսկ կասեի՝ այլասերված, անընդունելի ձևով...»:


Հասկանալի է, որ Մակրոնի այս հայտարարությունից հետո, Փաշինյանին դժվար կլինի կրկին զանգել Պուտինին, երբ Հայաստանը հայտնվի դժվար վիճակում: Եթե նման զանգ լինի, հասկանալի է թե ինչ կասի Փաշինյանին Պուտինը. «Զանգի Մակրոնին, եթե կարծում ես, որ ես եմ հրահրում Ադրբեջանին Հայաստանի դեմ»:


Այդպիսին է լինում երկրի արտաքին քաղաքականությունը, երբ դրանով զբաղվում են դիլետանտներն ու տգետները: Փաշինյանն իր գավառական պահվածքով կրակն է գցել ոչ միայն իրեն, այլև Հայաստանին և այսօր չգիտի, թե ինչպես դուրս գա այս իրավիճակից: Արդյունքում նա Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական հակասությունների տիրույթի առարկա, մտածելով որ իր գեղչկական, առևտրական հատկություններով, կկարողանա օգուտ քաղել: Մինչդեռ ճիշտ հակառակը, իր այս պահվածքի արդյունքում երկիրը այնպիսի հարվածի տակ է ընկնելու, որից հետո միայն Արցախի կորստով դուրս գալը մեզ համար երջանիկ հրաշք է թվալու:


Սա է իրականություն
zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր