Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

18 հոկ 2022 13:10

Գերիների փոխանակում․ Ուկրաինա է վերադարձել 110 կանանցից 108-ը, երկուսը հրաժարվել են վերադառնալ Ուկրաինա՝ ցանկանալով մնալ ՌԴ-ում

Երկուշաբթի առաջին անգամ Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել միայն կանանց, առավելապես զինծառայողներին։


«Գերիների հերթական լայնածավալ փոխանակումն այսօր հաջողվել է իրականացնել։ Մենք գերությունից ազատել ենք 108 կնոջ», – Twitter – ի իր էջում հայտնել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Երմակի խոսքով՝ նրանք 11 սպաներ են, 85-ը ՝ շարքային և սերժանտներ և 12 քաղաքացիական անձինք, ընդ որում, նրանցից 37-ը «Ազովստալիից» տարհանվածներ են։ Ամենաավագը 62 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 21։


Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում Կիևը նրանց է փոխանցել 110 ռուս քաղաքացիների, որոնց թվում 72 ռուս նավաստիներ՝ քաղաքացիական նավերից:


Ուկրաինա է վերադարձել 110 կանանցից 108-ը, ինչպես նախապես ենթադրվում էր, քանի որ «երկու ուկրաինացի կանայք փոխանակումից առաջ կամավոր հրաժարվել են վերադառնալ Ուկրաինա՝ ցանկանալով մնալ Ռուսաստանի Դաշնությունում»,- հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր