Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

30 հուլ 2020 10:56

Նիկոլ Փաշինյանը միանգամից 10 հոգու ազատեց պաշտոնից, ինչպես նաև վերանշանակման մասին որոշումներ կայացրեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնանկությունների մասին որոշումներ է ստորագրել:

Մասնավորապես աշխատանքից ազատվել են հետեւյալ պաշտոնյաները.

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.1-Ղ2-1) Կարեն Բահատուրի Ավանեսյանին 2020 թվականի հուլիսի
28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.1-Ղ3-1) Նատալյա Շավարշի Դանիելյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.2-Ղ3-2) Գոհար Ռաֆիկի Սահակյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ (06-Գ28-23.7-Ղ2-1) Գրիգոր Միխայելի Արշակյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.6-Ղ3-2) Անահիտ Հովհաննեսի Դավթյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ (06-Գ28-23.6-Ղ2-1) Քնարիկ Ռազմիկի Պետրոսյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.4-Ղ2-1) Լևոն Կարենի Անտոնյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ (06-Գ28-23.5-Ղ2-1) Տարոն Արտաշեսի Շագոյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ (06-Գ28-23.7-Ղ3-2) Էլիզ Ալբերտի Գևորգ-յանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.3-Ղ3-1) Էդգար Արմենի Հովսեփյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
***
Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Ալեքսանյանին, Սարգիս Ալեքսանյանին, Անուշ Պետրոսյանին, Արամ Ամիրզադյանին իրենց պաշտոններում վերանշանակելու մասին որոշումներ է ստորագրել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հովհաննես Ալեքսանյանի գրավոր համաձայնությունը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ (06-Գ28-23.7-Ղ3-1) Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանին իր հաստիքային միավորով տեղափոխել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետի (06-Գ28-23.3-Ղ3-4) պաշտոնում։

2. Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով ու 23-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Սարգիս Ալեքսանյանի գրավոր համաձայնությունը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ (06-Գ28-23.9-Ղ3-1) Սարգիս Հակոբի Ալեքսանյանին 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի պետի (06-Գ28-23.1-Ղ3-3) պաշտոնում։

2. Սարգիս Հակոբի Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Անուշ Պետրոսյանի գրավոր համաձայնությունը`

1.Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.2-Ղ3-1) Անուշ Արամի Պետրոսյանին իր հաստիքային միավորով տեղափոխել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության օրենսդրական նախաձեռնությունների բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել օրենսդրական նախաձեռնությունների բաժնի պետի (06-Գ28-23.3-Ղ3-3) պաշտոնում։

2. Անուշ Արամի Պետրոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արամ Ամիրզադյանի գրավոր համաձայնությունը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.3-Ղ2-1) Արամ Գրիգորի Ամիրզադյանին իր հաստիքային միավորով տեղափոխել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչություն և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության պետի (06-Գ28-23.3-Ղ2-2) պաշտոնում։

2. Արամ Գրիգորի Ամիրզադյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր