Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

20 հոկ 2022 13:20

ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին կոնկրետ տեղանքներում, բայց Ադրբեջանը համաձայնություն չի տալիս հանելու համար

Տարբեր օրերի այդ թվերը կարող են փոխվել , օրինակ սեպտեմբերի 16-ի դրությամբ միայն ՄԻՊ գրասենյակ անձանց հարազատների ընտանիքների ներկայացված դիմումներով ունեինք 40-ից ավելի դիմում անհետ կորածների վերաբերյալ։


Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են եղել, որ երկու օր առաջ վարչապետը սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով կորած զինծառայողների թիվը նշել է, որ 29 է, իսկ Աստանայում խոսել 30 անհետ կորածների մասին։ 


«Այս ընթացքում շուրջ 230 մարմիններ են փոխանցվել  և նույնականացման գործընթացում անհետ կորածների թվերը փոփոխվեցին։ Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին և այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս  չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի  հայկական կողմը հանի մարմինները ։ Ըստ օրերի նաև հայրենադարձված ռազմագերիների մասով  անհետ կորածների թվի վերաբերյալ ճշտումներ կարող են լինել և սա նորմալ գործընթաց է։ Նաև մարմինը կարող է շուտ փոխանցված լինի, բայց փորձաքննության արդյունքները կարող են գալ 1-2 շաբաթ հետո։ Այս պահին առնվազ 29  անհետ կորածների մասին է խոսքը»- նշեց Գրիգորյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր