Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

20 հոկ 2022 17:04

Տեսանյութ.Մեջքի ցավի բուժում նոր տեխնոլոգիայով

ԱՄՆ-ում ստեղծել են մեջքի քրոնիկական ցավի բուժման տեխնոլոգիա՝ ցավի ազդանշանը ջերմության օգնությամբ չեզոքացնելու միջոցով։

Քրոնիկական ցավի զգացողության հարցում կարեւոր դեր է խաղում բազիվերտեբրալ նյարդը, որն անցնում է ողերի միջով։ Հետազոտողները պարզել են, որ նյարդը ռադիոհաճախականությունների օգնությամբ տաքացնելը նվազեցնում է դրա զգայականությունը եւ կանխում ցավի ազդանշանների հաղորդումը գլխուղեղին։ Ընդ որում՝ պացիենտը դեղամիջոցային քնի մեջ է գտնվում, իսկ ամբողջ միջամտությունը տեւում է մոտ մեկ ժամ։

Ինչպես տեղեկացրել է Հարավարեւմտյան տեխասյան համալսարանը, Intracept տեխնոլոգիան ստացել է FDA-ի հավանությունը դեռ 2016թ. եւ բազմախոստում արդյունքներ է ցուցաբերել կլինիկական բազմաթիվ փորձերի ժամանակ։ Հետազոտությունում, որին մասնակցել է 48 պացիենտ, տեղեկացվել է, որ նրանց 69 տոկոսը 50 տոկոսով ցավի մեղմացում է նկատել, իսկ 38 տոկոսը տեղեկացրել է , որ ցավը լիովին անցել է միջամտությունից մեկ տարի հետո։

Եվս մեկ հետազոտությունում պացիենտների 34 տոկոսը տեղեկացրել է, որ հինգ տարի հետո ցավը չի վերադարձել։ Տեխնոլոգիայի հեղինակները նշել են, որ բազիվերտեբրալ նյարդը մյուս նյարդերից տարբերվում է նրանով, որ չի վերականգնում ցավի ազդանշանները հաղորդելու իր ունակությունը, ինչով էլ բացատրվում է հիվանդության կրկնության ցածր հաճախակիությունը։

Տեխասի համալսարանի բժշկական կենտրոնում 2022թ. սկզբից արդեն սկսել են պացիենտներին բուժել նոր տեխնոլոգիայի օգնությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր