Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

10 նոյ 2020 19:05

Պուտինը կոչ է արել աջակցել Փաշինյանին և Ալիևին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած վճռականության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու իրենց ցուցաբերած վճռականության հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Իրապես, նման բարդ, խճճված համակարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար  անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել, գնալ այդ փոխզիջումներին: Իսկ դրա համար որոշում կայացնողների քաջություն է անհրաժեշտ»,- նշել է Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ: 

«Այս առումով, իհարկե, բոլորս պետք է աջակցենք և՛ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և՛ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման պայմաններ ստեղծելու և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարաբերությունների երկարաժամկետ ձևավորման հարցում ցուցաբերած վճռականության համար»,- ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր