ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

04 հուն 2021 16:28

Պուտինյան ռեժիմի դեմ դուրս գալու հետևանքները

Հետևելով և հետաքրքրվելով մեր զրուցակիցներից մեկի ճակատագրով, որը ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում, դժվար կացության մեջ էր հայտնվել՝ փորձելով հաշտության ու խաղաղության կոչեր հնչեցնել Ռուսաստանում հայ-ադրբեջանական սփյուռքի շրջանում, մեր թղթակիցը Մոսկվայում  կրկին հանդիպել է իր հուզիչ պատմությամբ տպավորած Էդուարդ Մարգարյանի հետ։

«Ռուսաստանում չմարսելով իմ ակտիվ քաղաքական կեցվածքը, այն որ փորձում եմ ջրի երես հանել ռուսական իշխանության վարած քաղաքականությունը, Հայաստանում ներկայացրել էին, որ ես դավաճան եմ, մտերմություն եմ անում ադրբեջանցիների հետ: 2020թ-ի նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են Երևանում գտնվող մորս տուն, տակնուվրա արել բնակարանը, առգրավել ինձ հետ կապված բոլոր փաստաթղթերը, հարցաքննել մորս, սպառնալիքներ տեղացել իմ հասցեին, ասել, որ ինձ համարում են դավաճան և առաջին իսկ հնարավորության  դեպքում ինձ կբանտարկեն որպես ադրբեջանական գործակալ: Մայրս շատ էր վախեցել և խնդրում էր ինձ հանկարծ Հայաստան չվերադառնամ: Սակայն ՌԴ-ում նման պայմաններում ապրելն էլ ավելի դաժան էր դարձել ինձ համար ու ես փորձում էի լուծում գտնել այս իրավիճակից»,-պատմեց Էդուարդը։

Էդուարդի խոսքով, նա այդ պահին միակ փրկությունը տեսնում էր Ռուսաստանում իշխանության փոփոխության մեջ: Այդ իսկ պատճառով ինքը շատ ավելի ակտիվ է սկսեց ներգրավվել Նավալնիի ընդդիմադիր շարժման մեջ, ինչը նույնպես ճակատագրական է եղել նրա համար. «2021թ-ի հունվարի 23-ին Մոսկվայում  մասնակցում էի, Նավալնիի ազատ արձակման բողոքի ակցիային։ Այդ օրը ինձ ձերբակալեցին մի քանի այլ ակտիվիստների հետ և տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք:  Բաժանմունքում ինձ 3 քաղբանտարկյալների հետ տարան մի սենյակ, որտեղ պարբերաբար ծեծի էին ենթարկում, հետո ինձ սպառնացին, որ ես արդեն սև ցուցակում եմ և որ սա վերջին նախազգուշացումն է ինձ։

Չնայած այդ ամենին, ես մտածում էի, որ եթե համառ պայքարենք, Ռուսաստանում իշխանափոխություն կլինի՝ Նավալնին կգա իշխանության և Պուտինյան Ռուսաստանը կտապալվի:
2021թ-ի ապրիլի 21-ի Նավալնիի կողմնակիցների բողոքի երթի ժամանակ իմ ձեռքին գտնվող Միացեք Նավալնիին գրությամբ  պաստառը հարուցեց ոստիկանների զայրույթը: Ինձ մի շարք ակտիվիստների հետ նորից տարան ոստիկանություն, քանի որ արդեն սև ցուցակում էի ինձ սև, կեղտոտ հայ էին անվանում, պարբերաբար զգուշացնում, թե չեմ հասկանում ինչ փորձանքի մեջ եմ ինքս ինձ ու իմ ընտանիքին գցել: Նրանք անդադար ծեծում էին ինձ, անվանում էին դավաճան, սպառնում որ կսպանեն ինձ: Այս անգամ նաև ասացին, որ ես կզրկվեմ նաև աշխատանքից։ Այդպես էլ եղավ, աշխատավայրիս ղեկավարը՝ Եվգենի Րիմսկին, ով աչքի էր ընկնում իր ազգայնամոլությամբ, որի հետ հարաբերություններն արդեն իսկ վատ վիճակում էին, ինձ կանչեց և ազատման դիմում պահանջեց՝ նշելով, որ խայտառակում եմ իրենց գործընկերներին իմ հակառուսական, հակակառավարական գործողություններով:

Իսկ ամենասարսափելին տեղի ունեցավ 2021թ-ի մայիսի 28-ին, երբ խանութի դիմացից գողացել էին մեր շանը։ Հաջորդ օրը նրան գտանք սատկած վիճակում, գցած մեր դռան առաջ՝ կողքին մի թուղթ «Ով է հաջորդը» գրառմամբ»,-սարսափած պատմում էր Էդուարդը և ամեն վայրկյան խոսում ընտանիքի՝ մասնավորապես երեխաների կյանքի փրկության ուղիների մասին։ Նա այդ պահին հուսահատ էր, որևէ ելք չէր տեսնում։ Ընտանիքի կյանքը փրկելու համար խոսում էր միայն փախուստի մասին և անընդատ կրկնում. «Ցավալի է որ իմ սերը առ Հայրենիք և խաղաղություն պուտինյան ռեժիմն անվանեց «ազգի դավաճանություն»»:

Երբ փորձեցինք գտնել նրա ադրբեջանցի ընկերներին, իմացանք, որ նրա ընկեր Իլհամին նույնպես ձեռբակալել են։ Թե ինչ է սպասվում նրան դեռ հայտնի չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր