Գազի հարցը մնացել է օդում․ ԵԱՏՄ թեման հետաձգվեց, բայց թանկացումների վտանգը՝ ոչ․ «Ժողովուրդ»          Փաշինյանը թիմի հետ հանգստացնող «թերապիաներ» է իրականացնում . «Հրապարակ»       Հունիսի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 հոկ 2022 10:50

«Աշխարհի ամենակեղտոտ մարդը» մահացել է այն բանից հետո, երբ տասնամյակների ընթացքում առաջին անգամ լողացել է

Իրանցի ճգնավորը, ում «աշխարհի ամենակեղտոտ մարդ» են անվանում, մահացել է 94 տարեկան հասակում՝ ընդամենը ամիսներ անց այն բանից, երբ տասնամյակների ընթացքում առաջին անգամ լողացել է:

Ամու Հաջին կամ «քեռի Հաջին» մահացել է կիրակի օրը։ Նա տարիներ շարունակ համառորեն խուսափել է թարմ սննդամթերքից եւ լողանալուց՝ հավատալով, որ «եթե լողանա, կհիվանդանա», հաղորդում է ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Գյուղացիները մի քանի ամիս առաջ Հաջիին համոզել են լողանալ, թեեւ նախորդ փորձերը ձախողվել էին։

Հաղորդվում է, որ տարիներ առաջ նա մի անգամ դուրս է ցատկել մեքենայից ու փախել, որպեսզի չլողանա գետում:

Ասում են, որ տղամարդը հասել է պատկառելի տարիքի, չնայած սնվել է ճանապարհին վրաերթի ենթարկված կենդանիներով եւ միաժամանակ մի քանի ծխախոտ է ծխել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր