Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 հոկ 2022 16:55

Տեսանյութ.«Հայաստանը գլորվում է դեպի ապազգային բռնապետություն. ՀՀ իշխանությունների դիրքորոշումը դավաճանական է»․ Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ գործերի եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը 24 TV-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է ՀՀ իր մուտքը արգելելու մասին․ «Ինձ համար ակնհայտ է, որ սա պատահականություն չէ, այլ միանգամայն բնական պահվածք՝ Հայաստանի ներկայիս իշխանության նոր կուրսով պայմանավորված, որը գայթակղվում է Արևմուտքի հետ մերձենալու հնարավորությունից։ Իսկ Արևմուտքում իսկապես ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Կովկասից և դուրս թողնել նրան հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից»:


Անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Զատուլինը նշել է․ «Հայաստանը գլորվում է դեպի ապազգային բռնապետություն. Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու և ամեն գնով խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ դավաճանական է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր