ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ          Ավտովթար՝ Շիրակի մարզում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը, կան վիրավորներ       Ի՞նչ կբերի Հրե ձիու տարին կենդանակերպի նշաններին, Արևելյան աստղագուշակ 2026 թվականի համար    

03 նոյ 2022 11:52

Պուտինն այն քաղաքական գործիչը չէ, որը հետքայլ կանի իր վրա ճնշում գործադրելու դեպքում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նա համաշխարհային առաջնորդների հետ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ նրանց սխալ վերաբերմունքի մասին։

«Ում հետ էլ Պրահայում խոսել եմ, բոլորը նրա դեմ են: Ես ասացի, որ դա սխալ է: Եթե դուք սխալ մոտեցումներ ցուցաբերեք Ռուսաստանի նման պետության նկատմամբ, նա (Պուտինը) կհաստատվի որպես առաջնորդ՝ չլինելով ճնշված…. Որպես աշխարհի ամենահարգված երկրներից մեկը, ինչպիսին Ռուսաստանն է, դուք կկանգնե՞ք և այո կասե՞ք նման հարձակումներին: Դա անհնար է»,- ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թուրքիայի առաջնորդը նաև ասել է, որ Պուտինը այն քաղաքական գործիչը չէ, որը «հետքայլ կանի, երբ իր վրա ճնշում գործադրվի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր