Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

05 նոյ 2022 12:30

Սեղանին խաղաղապահների հարցն է․ Հայաստանին ու Ռուսաստանին կհաջողվի՞ համոզել Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետների երկարաձգումը բանակցային գործընթացի առանցքային կողմն է դառնում։ Եվ որքան մոտենում է խաղաղապահների ներկայիս ժամկետիավարտը, այնքան ավելի արդիական է դառնում հարցը։ Այնպես է ստացվել, որ Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, իսկ դա այն է, ինչն այսօր դարձել է գործընթացի գրեթե միակ հիմնարար թեման, մեծապես կախված է խաղաղապահների գործոնից։ Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը չեն կարող անվտանգության իրական երաշխիքներ տալ, ընդհակառակը՝ Ադրբեջանի կազմում իրենց առաջարկած «մշակութային ինքնավարությունն» ուղիղ ճանապարհ է դեպի հայերի տեղահանումն ու Արցախի հայաթափումը։
Խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցում այժմ Երևանի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են։ Դա անուղղակիորեն ցույց է տալիս այն փաստը, որ ռուսական կողմն առաջարկում է ԼՂՀ կարգավիճակի շուրջ քննարկումները տեղափոխել հետոյի, և ինչպես վերջերս ասել է դեսպան Սերգեյ Կոպիրկինը, թողնել այն ապագա սերունդներին։ Նա նաև հայտնել է, որ հայկական պատվիրակությունը Սոչիում առաջնորդների վերջերս կայացած գագաթնաժողովում առաջարկել է վերջնական հայտարարության մեջ կետ մտցնել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ժամկետը երկարացնելու մասին, սակայն առաջարկը մերժվել է: Ակնհայտ է, որ երկարաձգմանը դեմ է Ադրբեջանը, որովհետև իրեն ողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն է պետք։
Այժմ մինչև ժամկետի ավարտը մնում է մոտ երեք տարի, և խաղաղապահների հարցը կախված կլինի բազմաթիվ տարբեր գործոններից, որոնք առաջին հայացքից ոչ մի կապ չունեն տարածաշրջանի և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հետ։ Սա և՛ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է, և՛ հաջորդ տարի Թուրքիայի նախագահական ընտրությունները, և՛ Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, և շատ այլ սյուժեներ։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ Արցախումխաղաղապահների տեղակայման ժամկետների երկարաձգումը ենթադրում է առաջին հերթին որոշակի ճնշում կամ ազդեցություն Ադրբեջանի վրա։ Այստեղ շատ բան կախված կլինի Ռուսաստանի հաստատակամությունից և համառությունից։
«Ադրբեջանն այժմ համարում է, որ ամբողջ Ղարաբաղը գրավել չի կարողացել խաղաղապահների պատճառով։ Եվ Բաքվում հույս ունեն գործընթացն ավարտին հասցնել, երբ խաղաղապահները հեռանան այնտեղից։ Ադրբեջանի համար դա ռազմավարական նպատակ է», - ասաց նա Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Փորձագետը չի բացառում, որ եթե Ռուսաստանի և Արևմուտքի միջև ներկայիս առճակատումը չլիներ, Արևմուտքը նույնպես դեր կխաղար խաղաղապահների ներկայության պահպանման գործում՝ ձգտելով թույլ չտալ ուժերի հավասարակշռության փոփոխություն հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի։
Հարությունովը կարծում է, որ ռուսական խաղաղապահների ներկայության պահպանման հարցում շահագրգռված է նաև Իրանը։ Թե ինչ լծակներ ունի Թեհրանը իրավիճակի վրա ազդելու համար, այլ հարց է։ Բայց այն, որ Իրաննայս հարցում Հայաստանի և Ռուսաստանի հետ բարիկադների նույն կողմում է, միանշանակ է։ Ավելին` իրանական ներկայությունը որոշ չափով չեզոքացնում է թուրքական գործոնն այստեղ։
Անդրադառնալով գլոբալ միջազգային գործընթացներին, որոնք այսպես թե այնպես ազդում են ղարաբաղյան «հանգույցի» վրա, Հարությունովն ընդգծեց, որ պետք չէ հույսը դնել ուկրաինական հարցում շուտափույթ կարգավորման վրա։ Ռազմական գործողությունների դադարեցումը և երկրագնդի վրա որոշակի ստատուս-քվոյի ամրագրումը, կորեական տարբերակով շփման գծի ամրագրումը չեն բացառվում, բայց այս դեպքում էլ «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակը Ռուսաստանից որոշակի ռազմական տնտեսական և դիվանագիտական ռեսուրսներ կպահանջի։ Այդ ռեսուրսների ազատումը թույլ կտար հուսալ, որ Մոսկվան ավելի ակտիվ ներգրավում կունենա Հարավային Կովկասի գործերում ու, համապատասխանաբար, դրա դիրքերը կուժեղանան։
Ինչ վերաբերում է Թուրքիայում կայանալիք ընտրություններին, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Տեսականորեն` ընտրարշավը կարող է խթան հանդիսանալ երկրում ապակայունացման համար։ Բոլորը հիշում են 2015-2016 թվականների իրավիճակը, որի գագաթնակետը ձախողված հեղաշրջումն էր։ Էրդողանն այն ժամանակ պահեց իշխանությունը, բայց նրա արյունը մի լավ խմեցին։
Հարությունովը նշում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում Թուրքիայի պահվածքը կարող է տարբեր լինել՝ կախված ընտրությունների սցենարներից։ Իսկ հնարավոր սցենարները շատ են։ Եթե համեմատաբար անարյուն իշխանափոխություն տեղի ունենա, ապա Անկարայի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը՝ ագրեսիվության չափաբաժնի որոշակի նվազումով, կպահպանվի։ Իսկ եթե Թուրքիան քաղաքական անկայունության նոր ալիքի տակ հայտնվի, ապա հասկանալի է, որ այն Ադրբեջանի ու դրա հավակնությունների ժամանակը չի ունենա։ Հարությունովը կարծում է, որ այս դեպքում անխուսափելի է Բաքվի բանակցային դիրքերի թուլացումը, այն ավելի զգայուն կդառնա Մոսկվայի ճնշման նկատմամբ։
Այնուամենայնիվ, չարժե լուրջ խաղադրույքներ անել Թուրքիայում ապակայունացման վրա, հատկապես, որ Թուրքիայի համար նախկինում էլ էին տարբեր «ապոկալիպտիկ» սցենարներ կանխատեսում, բայց Էրդողանն ամեն անգամ ջրից չոր էր դուրս գալիս ու իշխանության ղեկին էր մնում։
Քաղաքագետն ավելի շատ հակված է կարծելու, որ Հարավային Կովկասում Թուրքիայի պահվածքն ավելի շուտ «կխմբագրի» Հունաստանի հետ առճակատումը, քան ընտրությունների հետ կապված գործընթացները։ Արևելյան Միջերկրական ծովում հակամարտությունը Կովկասում թուրքական ազդեցության թուլացման ամենահավանական ազդակն է, առավել ևս, որ Թուրքիայի հաղթանակը Հունաստանի հետ հիպոթետիկ պատերազմում ամենևին էլ երաշխավորված չէ։
Վերադառնալով բուն Արցախում տիրող իրավիճակին՝ քաղաքագետը նշում է, որ Ադրբեջանը կձգտի ամեն կերպ վարկաբեկել ռուսական զորակազմը, ստեղծել մի իրավիճակ, երբ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետությունը կասկածի տակ դրվի։ Եվ Մոսկվայի ռեսուրսներից ու հակազդեցությունից կախված կլինի ադրբեջանական սադրանքների բնույթը` դրանք կսահմանափակվեն տեղեկատվական բաղադրիչո՞վ, թե՞կուղեկցվեն նաև շփման գծում սադրանքներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր