Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 22-ի համար          Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ       Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, և պետք է ապացուցի իր գործողությունների խաղաղ բնույթը    

07 նոյ 2022 13:51

Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են Ջերմուկի մատույցներում գտնվել. Վայոց ձորի մարզպետ

Սահմանին իրավիճակը խաղաղ է, Ջերմուկում էլ որևէ միջադեպ չի գրանցվել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

«Օրեր առաջ ՊՆ-ն հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է», - ասաց նա։

Ջերմուկում քանի դիրքի կորուստ է եղել՝ նա հորդորեց այս հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

Գրիգորյանը հայտարարեց, թե, իրենց տեղեկություններով, ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում, բայց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ըստ նրա, ավելի լավ է տիրապետում իրավիճակին։

«Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ-ն ավելի լավ է տիրապետում, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն՝ հետախուզական, և այլն։ Եթե ԳՇ-ն ասել է գնացել են... ամեն դեպքում, մենք տեսնում ենք, Ջերմուկից հնարավոր է տեսնել», - ասաց Վայոց ձորի մարզպետը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցրել էր, թե ադրբեջանական ուժերը Ջերմուկից հետ են քաշվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր