Գնացեք այդ միլիարդները բերեք,400-500 ընտանիք մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է

«Գնացեք այդ միլիարդները բերեք: 400-500 ընտանիք մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է»,- ասաց նա և նշեց, որ այդ մասին իրեն մյուս նախագահը՝ Սերժ Սարգսյանն է ասել, որ 320 ընտանիք առանց բնակարան է մնացել:
«Ապօրինի գույքը ձեր և ձեր շրջապատինն է, ձեր քաղաքական համակարգինն է, նրանց զավակներինն է»,- ասաց նա:
Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ մտավախություն ունի, որ երկրորդ, երրորդ նախագահների, շատ պետական նախկին պաշտոնայների ունեցվածքը «ապօրինիով կգնա»:
Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազության կողմից դատական կարգով վիճարկվող Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, նա ասաց, որ իրենք ամեն ինչ օրենքով են անում: «Մենք՝ որպես ընտանիք, գույքը, նյութականը մեզ համար այդքան կարևոր չէ, մեզ համար կարևոր են այն գործիքները, որոնք հնարավոր է օգնեն ՀՀ-ն զարգանա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է շենքը նպատակին ծառայելուն, ապա Խաչատուր Սուքիասյանը պարզաբանեց, որ նպատակին չի ծառայել, քանի որ շուկայական հարաբերություններ կան:
Ինչ վերաբերում է հարցին, թե դատախազության կողմից այս նախաձեռնության մասին քննարկում ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ասաց. «Բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ»: