ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

08 նոյ 2022 11:29

Բելառուսը ՀԱՊԿ-ը վերածել է Ադրբեջանի անվտանգության կազմակերպության

 Infoteka24.ru-ն գրում է, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խստորեն քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ՀԱՊԿ դաշնակից Հայաստանի հասցեին իր թշնամական արտահայտությունների և պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևին սատարելու համար։


«ՀԱՊԿ-ն անում է ամեն ինչ, բացի իր անդամների հավաքական անվտանգությունից։ Բելառուսն այն բացահայտորեն վերածում է Ադրբեջանի Հավաքական անվտանգության կազմակերպության։ Բելառուսի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ թեև նա ՀԱՊԿ դաշնակից է, բայց նաև Չմիավորման շարժման անդամ է։ Ինչը երևի կատակ է»,- թվիթերում գրել է Մնացականյանը։


Նա կարծում է, որ բելառուսական տիրակալի հիմար դատողություններն ու հուզական պոռթկումները վտանգավոր են, քանի որ նա ձգտում է մնացածներին իջեցնել իր մակարդակին և կապել նրանց իր փորձի հաշվին: «Իհարկե, նա նախընտրում է իր շրջապատում տեսնել ադրբեջանցի «մեր մարդուն»։ Աշխարհի բռնապետնե՛ր, միացե՛ք»,- գրել է Մնացականյանը անդրադառնալով Լուկաշենկոյի այն խոսքերին, թե Ալիևը «մեր մարդն է»։


«Փաստը մնում է փաստ, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից։ Հարցը լուծելու ցանկացած խաղաղ բանակցություններ առանց Հայաստանի անհապաղ և ամբողջական ապաօկուպացման  ծաղր է աշխարհին։ Արցախը առանց նրա ժողովրդին սպառնացող իրական, շոշափելի, էկզիստենցիալ սպառնալիքի քննարկումը նախերգանք է այն զանգվածային հանցագործությունների մեղսակցության և հրահրման, որը Ադրբեջանը պատրաստ է իրականացնել։ Նրանք բավականաչափ նախազգուշական նշաններ են տվել նման միտումների համար»,- ասել է Հայաստանի նախկին գլխավոր դիվանագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր