Ադրբեջանը իր գործելակերպով հիշեցնում է «Ալ քաիդա»-ին և «Իսլամական պետությանը».բնակիչներին կոչ էին անում հեռանալ իրենց տներից, ու կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով

Նրա խոսքով՝ ԼՂ բնակչության նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսեւորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը եւ դրա վերականգնման տեւական խոչընդոտումը:
«Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր, սպառնալիքներ տեղալով ՝բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, ու կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եվ հիմա այս գործելակերպի հեղինակները ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքը աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ քաիդա»-ին եւ «Իսլամական պետությանը»»,- ասաց նա: