Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

12 նոյ 2022 13:11

Սամբոյի առաջնությունում մեր մարզիկը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 5։4 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Նշվում է, որ Դավիթը հաղթել է նաև ֆրանսիացի (3:1) և վրացի (1։1) մրցակիցներին։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի ռուսաստանցի Սերգեյ Ռյաբովի հետ: Եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 16:00-ին:

Միաժամանակ 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում և դուրս մնացել պայքարից։
Հիշեցնենք` Հայաստանից Բիշքեկ են մեկնել 8 մարզիկներ` Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), Ավետիք Պողոսյանը (79 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ)։
Այս տարի խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր