Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

14 նոյ 2022 13:35

Թուրքիայում ահաբեկչություն իրականացնողը Սիրիայի 23-ամյա քաղաքացի է. նա ասել է՝ ով է տվել հարձակման հրամանը

Ստամբուլի կենտրոնական փողոցում՝ Իսթիքլալում, հարձակումն իրականացրել է Սիրիայի մի քաղաքացի, որն ուղարկվել է սիրիական Քոբանի քաղաքից և կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Այս մասին ասվում է Ստամբուլի անվտանգության վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:


Ձերբակալված Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ PKK-ի անդամ է։ Նշվում է, որ 23-ամյա կինը Սիրիայի հյուսիսից ապօրինաբար մուտք է գործել Թուրքիա։


Նրա խոսքով՝ հարձակումն իրականացնելու հրամանը տրվել է PKK-ն, հավելում է ՏԱՍՍ-ը։


Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկչին հնարավոր է եղել կալանավորել 1,2 հազար տեսախցիկների նյութերի ուսումնասիրության արդյունքում։


«Նա ձերբակալվել է երկուշաբթի գիշերը Ստամբուլի Էսենլեր թաղամասում, գործողություններ են իրականացվել նաև 21 հասցեներում, որոնց ընթացքում ձերբակալվել է ևս 46 կասկածյալ»,- ասվում է հաղորդագրությունում։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել։ Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել։ Միջադեպի հետևանքով մահացել է 6 մարդ, տուժել՝ ավելի քան 80-ը։


Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին կասկածելի կնոջ մասին, որը շուրջ 45 րոպե նստած է եղել նստարանին, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը։ Երբ կինը կանգնել է, որոտացել է պայթյունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր