Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 նոյ 2022 10:33

Արցախում տագնապած են, սկսվել է Արցախի ապառազմականացման գործընթաց, փակվել է Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալն օրերս փակվել է, անձնակազմին բացատրություններ չեն տրվել պատճառների մասին, ասվել է, որ այդպես են նպատակահարմար գտնում։ Հիշեցնենք, որ հոսպիտալը ստեղծվել էր արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին։ Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ուղղորդելով ՊԲ լրատվականի կողմը։ «Դա մեզ հետ կապ չունի, Պաշտպանության բանակին դիմեք, մենք նման տեղեկություն հայտնելու իրավունք չունենք», - ասաց Ավանեսյանը։

Արցախի ՊԲ լրատվականից չպատասխանեցին մեր զանգերին։ Տեղեկատվությունը մեզ փոխանցած Արցախի քաղաքական շրջանակներում տագնապած են, որ սկսվել է Արցախի ապառազմականացման գործընթացը, որի մասին Փաշինյանը խոսեց օրերս՝ Սոչիի հանդիպումից հետո տեղի ունեցած կառավարության առաջին նիստի ժամանակ։

Նա ասաց, թե «Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է և չունենալ»։ Փաշինյանը չասաց, թե արդյոք Ալիևն ու Պուտինն ընդունե՞լ են իր առաջարկը, միայն նշեց, որ Արցախի իշխանությունների այդ առաջարկը մնում է ուժի մեջ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր