Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

17 նոյ 2022 14:02

Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ակցիան ծաղրի առարկա է դարձել հենց Բաքվում

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի՝ նոյեմբերի 15-ի քննարկումից և ընդունումից առաջ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Ֆրանսիական Սենատի մոտ ոչ բազմամարդ ակցիան ակտիվորեն լուսաբանել են ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները՝ ներկայացնելով, որ Ֆրանսիայի ադրբեջանցիները դժգոհում են հակաադրբեջանական բանաձևի քննարկումից ու կոչ անում չընդունել այն։ Այն անցկացվել է «Մենք արդարություն ենք ուզում», «Ֆրանսիա, եղի՛ր չեզոք», «Սենատ, եղի՛ր արդար» և այլ կարգախոսներով։
Ուշագրավ է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ակցիան ծաղրի առարկա է դարձել հենց Բաքվում։
Մասնավորապես, նախօրեին համացանցի ադրբեջանական տիրույթում այս ակցիայից բավական ուշագրավ տեսանյութ է հայտնվել, որում «բողոքավորները» պարում են Հայաստանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորող երգի տակ՝ մեջբերմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Ne oldu Pashinyan?» (թարգմանաբար՝ «ի՞նչ է պատահել, Փաշինյան») արտահայտությամբ։ Երգում նաև ասվում է, որ «Արցախի կարգավիճակ այլևս չկա, և այն դժոխքում է»։ Այս «կրեատիվ» երգին Բաքվից ծաղրական արձագանքներ են հնչել։
«Ադրբեջանական սփյուռքը Ֆրանսիայում։ «Ի՞նչ է պատահել, Փաշինյան» երգի տակ են պարում։ Եթե ես ֆրանսիացի լինեի, նրանց նայելով՝ ես էլ հայամետ կլինեի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Իլկին Ռուստամզադեն։ Ընդդիմադիր գործիչ Ֆուադ Ղահրամանլին էլ նշել է հետևյալը․ «Այ՝ ինչ օրի են դրել երկիրը։ Ինչքան հիմար են նրանք, որոնք զբաղվում են երկրի արտաքին քաղաքականությամբ, երբ մի խումբ Փարիզում նվագում են «Ne oldu Pashinyan?» երգը, նրանք չափազանց հիմար են՝ հասկանալու համար քարանձավային հարսանիքի և դիվանագիտության տարբերությունը, և չափազանց անգրագետ՝ հասկանալու պետության ռազմավարական ձեռքբերումները»։ Որոշ օգտատերեր էլ գրել են, որ «տեսանյութը բացարձակ խայտառակություն է, և իրեն հարգող երկրի արտաքին քաղաքական գիծն այդպես չի տարվում»։ Ի դեպ, ադրբեջանցի հայտնի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևն այս «յուրօրինակ ակցիային» ուշագրավ ծաղրանկար է նվիրել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր