Տեսանյութ.«Այնպես խփեց, աչքերիցս կայծեր թռան».հոգեբուժարանի հիվանդապահը դաժան բռնության է ենթարկել հիվանդին
![](https://mamul.am/images/photos/221117/aynpes-xphec-achqerics-kaycer--n253252-1.jpg)
«Հիվանդապահը դաժանաբար բռնություն գործադրելով ծեծի է ենթարկել իմ պաշտպանյալին», — Forrights.am-ին ասել է փաստաբանը:
Նա չի հանրայնացնում վստահորդի անձնական տվյալները: Ասում է՝ ինքն է այդպես որոշել: Միայն սահմանափակվում է նշելով, որ տևական ժամանակ է՝ տղամարդը բուժում է ստանում «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում:
Փաստաբանի փոխանցմամբ, իր վստահորդին դաժան ծեծի ենթարկողը «Նուբարաշեն» հոգեբուժարանի 5-րդ բաժանմունքի հիվանդապահն է՝ 48-ամյա Գոռ Անտոնյանը: Վերջինը համակարգից հեռացած նախկին ոստիկան է: