Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

23 նոյ 2022 15:17

«Նուբարաշեն» հոգեբուժարանում հիվանդապահը ծեծել է պացիենտին

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի հիվանդապահ Գոռ Անտոնյանը դաժան ծեծի է ենթարկել կենտրոնի պացիենտներից մեկին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փաստաբան Արմինե Դավթյանը։
Նա տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին։ Նրա տվյալներով, իր պաշտպանյալը և հիվանդապահը լարված հարաբերություններ են ունեցել վաղուց, իսկ այդ օրը վերջինս օգտվել է հանգամանքներից և անձնական վրեժ լուծել իր պաշպանյալից։
«Երկու հիվանդ քաշքշել են իրար, ընկել են իմ պաշտպանյալի վրա, նա քնից արթնացել է ու փորձել է բաժանել նրանց։ Այդ պահին հիվանդասենյակ է մտել Գոռ Անտոնյանը և սեռական բնույթի հայհոյանքներ տալով` հարձակվել է իմ պաշտպանյալի վրա, բռնել գլուխը ու հարվածել երկաթե մահճակալին, ապա մի ոտքը դրել է որովայինին, մյուս ոտքով ու ձեռքերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին»,– նշեց փաստաբանը։
Մյուս հիվանդները փորձել են օգնել տուժածին, քաշել են նրան, ինչի արդյունքում Գոռ Անտոնյանի հարվածներից մեկը դիպել է երկաթե մահճակալին։ Վերջինիս ձեռքը կոտրվել է։
«ՄԻՊ աշխատակիցը հայտնել է, որ դա զսպման միջոց է, բայց իրենք ինձանից լավ պետք է տեղեկացված լինեն, որ զսպման միջոցները չեն կիրառվում հիվանդասենյակներում, 12 հիվանդի ներկայությամբ, նվաստացնելով և նսեմացնելով հիվանդին։ Դրա համար կա հատուկ սենյակ»,– նշում է նա։
Փաստաբանը այս հարցով դիմել է նաև առողջապահության նախարարություն, բայց այս կառույցից նա հույսեր չունի, քանի որ, ըստ նրա, այնտեղ բացահայտ պաշտպանում են կենտրոնի աշխատակիցներին։
Արմինե Դավթյանին մտահոգում է նաև այն փաստը, որ չնայած դատաբժիշկը հենց նոյեմբերի 10-ին է ուղեգիր տրամադրել, բայց իրեն միայն այսօր են զանգել ու ասել, որ իր պաշտպանյալին տեղափոխում են պոլիկլինիկա հետազոտության համար։
«Հիմա ուզում եմ հասկանալ, ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք, սպասում են հետքերը վերանա՞, եթե ոչ` ապա ապացուցեք հակառակը»,– նշեց նա։
Փաստաբանը պահանջում է նաև, որ իրավապահ մարմինները տրամադրեն դեպքի վայրի տեսագրությունը։
Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանը հրավիրված էին նաև «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը և ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը:
Խաչատրյանը տեղեկացրել է, որ դեպքի մասին կխոսի քննչական գործողությունների ավարտից հետո, իսկ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ չեն մասնակցի քննարկմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր