Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

18 նոյ 2022 15:31

Առանցքային հրամանատարը տեղ չի հասել, զրահատեխնիկան չնախատեսված խափանվել է, որի համար մեղադրում են Ջալալ Հարությունյանին. Փաստաբանը մանրամասներ է հաղորդում ՊԲ նախկին հրամանատարի մեղադրանքից

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը երկու դրվագից է բաղկացած, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոներից մեկում տեղի ունեցած հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին», - նշեց նա։

Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է հակահարձակողական օպերացիա այն պայմաններում, երբ ուժերի հարաբերակցությունը եղել է մեկը հինգին՝ հօգուտ հակառակորդի, այսինքն՝ հնարավորություն չի եղել հաջողությամբ ավարտին հասցնել հակահարձակումը։

«Հակահարձակման օպերացիան, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, նախատեսված գործողություն է եղել փաստաթղթերով։ Դեռևս տարիներ առաջ ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր, որի համաձայն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը», - նշեց Ջալալ Հարությունյանի փաստաբանը՝ ընդգծելով, թե այս գործողությունը Հարությունյանն ինքն իրենից չի հնարել։

Փաստաբանի խոսքով՝ Ադրբեջանը մի քանի անգամ ավելի կորուստներ է կրել հակահարձակման հետևանքով, ինչը չի հերքել ՀՀ քննչական կոմիտեն։

«Հակառակորդը հարյուրավոր զոհեր է ունեցել, միայն կռվի առաջին ժամերին հակառակորդի 150 հոգանոց խումբ է ոչնչացվել, դրանից հետո ևս 2 փոքր խումբ է ոչնչացվել, իսկ մեր ընդհանուր զոհերի թիվը, տարբեր հաշվարկներով, 12-ից 20-ի շրջանակներում է», - մանրամասնեց ՊԲ նախկին հրամանատարի պաշտպանը։

Նա ասաց, թե հակահարձակման ժամանակ 16 հայ զինվորի շրջափակումից կարողացել են հանել, որոնք օրեր շարունակ եղել են շրջափակման մեջ՝ առանց սննդի, առանց կապի։

«Մենք ունեցել ենք նաև հակառակորդի զինտեխնիկայի գրավում, ձախակողմյան հատվածում յուրային ուժերը հասել են Ջաբրայիլ-Հորադիս մայրուղի, մնացել է ամրանալը, ինը չի կատարվել տարբեր պատճառներով. հրամանատարական կազմում ունեցել ենք առանցքային հրամանատար, որը տեղ չի հասել, ինչը պայմանավորված է եղել զրահատեխնիկայի չնախատեսված խափանմամբ։ Ինչպե՞ս կարելի է սա կապել բանակի հրամանատարի գործողությունների հետ։ Հիմա մեղադրանքում գրում են, ասում են՝ Ջալալ Հարությունյանը չի ստուգել զրահատեխնիկայի վիճակը, հարգելինե՛րս, բանակի հրամանատարը պետք է գնա զրահատեխնիկան հատ-հատ ստուգի՞։ Ներկայացվել է, որ 90 տոկոսից բարձր պատրաստ վիճակում են եղել բոլոր տեխնիկաները, այս իրավիճակում բանակի հրամանատարը ինչպե՞ս կարող է պատասխանատու լինել, որ տեխնիկայի խնդիր է եղել, դրա պատասխանատուներին այլ տեղ է պետք փնտրել», - ընդգծեց Արսեն Սարդարյանը։

Նա ասաց, թե վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ Ջալալ Հարությունյանի կողմից դրսևորվել է անփութություն։

Սարդարյանն ասաց, թե այդ օրը հակահարձակման ուղղությամբ խոցվել է հակառակորդի 15 անօդաչու թռչող սարք։

«Մեղադրանքում գրվում է, որ գիշերային պայմանները չի օգտագործվել. գիշերային պայմանները ինչպե՞ս օգտագործվեր, եթե մեր զրահատեխնիկան չունի  համապատասխան գիշերային հագեցված տեխնիկա, որ կարողանա գիշերային պայմաններում մարտ վարի։ Գիշերը, եթե տեխնիկան հանես, լույսերը վառես, կդառնա թիրախ, ինչը չի արվել, հակառակը, հրամանատարը ճիշտ է կոմղնորոշվել ու լուսադեմին է կազմակերպել հակահաձակումը», - հայտարարեց Ջալալ Հարությունյանի փաստաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր