Արթուր Բաղդասարյանն ընտրվել է Միջազգային կրթական եւ հետազոտական Ալյանսի նախագահ

Ընդհանուր ժողովի որոշման համաձայն՝ ընտրվել է Միջազգային կրթական եւ հետազոտական Ալյանսի ղեկավար կազմը։ Ալյանսի նախագահ է ընտրվել Հայաստանի Եվրոպական Համալսարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը, փոխնախագահներ` Սեբաստիան Արկոսը՝ Լիոնի Առեւտրաարդյունաբերական Պալատի Էկլիա Բիզնես Դպրոցի եւ Հիբրիա Տեխնոլոգիաների ու բիզնեսի ինստիտուտի տնօրեն (Ֆրանսիա), Ստեֆան Օրթները՝ Հարավային Տիրոլի Բոլզանոյի Եվրակ հետազոտական կենտրոնի տնօրեն (Իտալիա), Արթուր Բաբաեւը՝ Չելսի Բիզնես դպրոցի եւ Օքսֆորդ Օնլայն Դպրոցի տնօրեն (Լոնդոն,Մեծ Բրիտանիա)։ Ժողովի որոշմամբ կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Մարտին Կլոցը (Գերմանիա)։
Կազմակերպության գրասենյակները կգործեն Երեւանում, Լիոնում, Հայդելբերգում, Օքսֆորդում եւ Բոլզանոյում։ Սույն պաշտոնական ծանուցմամբ՝ հիմնադրամն իրազեկում է մասնակից երկրների իրավասու մարմիններին, իշխանություններին այս միջազգային կազմակերպության մանդատի եւ իրավազորության մասին, որի առաքելության, նպատակների եւ ռազմավարության մասին կհաղորդվի հաջորդիվ։
Հիմնադիրների հանդիպումը տեղի կունենա 2023 թվականի մարտին՝ Լիոնում՝ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Միջազգային կրթական եւ հետազոտական Ալյանսի քարտուղար Մարտին Կլոցը: